Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեր տղաների մոտ ակնհայտ առաջընթաց կա

Մեր տղաների մոտ ակնհայտ առաջընթաց կա
15.10.2013 | 00:25

Ֆուտբոլի Հայաստանի քսանմեկ տարեկանների ընտրանին ֆրանսիացիներից կրած 4:1 հաշվով պարտությունից հետո զիջեց նաեւ Ղազախստանի ընտրանուն: Եթե հաշվի առնենք հանդիպման 2:1 հաշիվը, մեր տղաների մոտ ակնհայտ առաջընթաց կա, աչք փակել ֆրանսիացիների համեմատությամբ ղազախ տղաների խաղային ավելի ցածր որակների վա եւ, ի մասնավորի, առանձնապես չսեւեռվել վերջիններիս նկատմամբ ունեցած մեր տղաների ավելի ցածր խաղային որակների վրա, թեպետ թիմի գլխավոր մարզիչը համոզված է, որ մրցակիցը հաղթել է հաղթելու առավել մեծ ցանկության հաշվին: Իսկ թե ինչու մեր տղաները ղազախների համեմատությամբ հաղթելու ավելի պակաս ցանկություն են ունեցել, այս մասին մարզիչը ոչինչ չի ասել եւ շատ էլ ճիշտ է արել, որովհետեւ ինչ իմաստ ունի չիմացած մեկ այլ ոլորտից էլ խոսել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ